Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 37:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ապա ուղարկեցին թևքերով պատմուճանը և բերեցին իրենց հոր մոտ և ասացին. «Գտել ենք սա. հիմա ճանաչի՛ր, թե սա քո որդու պատմուճա՞նն է, թե՞ ոչ»։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և ծաղկյա պատմուճանն ուղարկեցին իրենց հորն ու ասացին. «Սա գտել ենք. տե՛ս՝ քո՞ որդու պատմուճանն է, թե՞ ոչ»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 37:32
7 Խաչաձեւ Հղումներ  

Եկեք հիմա սպանենք նրան և գբերից մեկի մեջ գցենք նրան. և ասենք, թե՝ “Մի գիշատիչ գազան կերել է նրան”։ Տեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։


Իսրայելը իր բոլոր որդիներից ավելի էր սիրում Հովսեփին, որովհետև նա իր ծերության որդին էր, և թևքերով պատմուճան էր կարել նրա համար։


Եվ վերցրին Հովսեփի պատմուճանը, այծերից մի նոխազ մորթեցին և պատմուճանը թաթախեցին արյան մեջ։


Նա ճանաչեց այն և ասաց. «Իմ որդու պատմուճանն է. մի գիշատիչ գազան կերել է նրան. Հովսեփն անպատճառ հոշոտվել է»։


Երբ դուրս էին հանում նրան, նա գրավներն իր սկեսրայրին ուղարկեց՝ ասելով. «Ես այս բաների տիրոջից եմ հղիացել»։ Եվ ավելացրեց. «Խնդրեմ, ճանաչի՛ր, թե ո՛ւմն են այս կնիքը, ժապավենը և գավազանը»։


Իսկ երբ քո այդ որդին եկավ, որ քո ունեցվածքը պոռնիկների հետ կերավ, նրա համար պարարտ եզ մորթեցիր"։