Երբ Հովսեփը եկավ իր եղբայրների մոտ, Հովսեփին մերկացրին իր պատմուճանից, այսինքն՝ իր վրայի թևքերով պատմուճանից
ԾՆՆԴՈՑ 37:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ վերցրին Հովսեփի պատմուճանը, այծերից մի նոխազ մորթեցին և պատմուճանը թաթախեցին արյան մեջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք առան Հովսեփի պատմուճանը, մի ուլ մորթեցին, պատմուճանը թաթախեցին արյան մեջ |
Երբ Հովսեփը եկավ իր եղբայրների մոտ, Հովսեփին մերկացրին իր պատմուճանից, այսինքն՝ իր վրայի թևքերով պատմուճանից
Իսրայելը իր բոլոր որդիներից ավելի էր սիրում Հովսեփին, որովհետև նա իր ծերության որդին էր, և թևքերով պատմուճան էր կարել նրա համար։
Ապա ուղարկեցին թևքերով պատմուճանը և բերեցին իրենց հոր մոտ և ասացին. «Գտել ենք սա. հիմա ճանաչի՛ր, թե սա քո որդու պատմուճա՞նն է, թե՞ ոչ»։
Եվ պատմեցին նրան՝ ասելով. «Հովսեփը դեռ ողջ է. նա իշխում է Եգիպտոսի ամբողջ երկրին»։ Բայց նրա սիրտը նվաղեց, որովհետև չհավատաց նրանց։
Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։