ԾՆՆԴՈՑ 37:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ասաց. «Իմ եղբայրներին եմ փնտրում։ Ասա՛ ինձ, խնդրեմ, որտե՞ղ են նրանք արածեցնում»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա պատասխանեց. «Իմ եղբայրներին եմ փնտրում։ Ասա՛ ինձ, որտե՞ղ են նրանք արածեցնում հոտերը»։ |
Այն մարդն ասաց. «Նրանք հեռացան այստեղից, որովհետև լսեցի, որ նրանք ասում էին. “Գնանք Դոթայիմ”»։ Հովսեփը գնաց իր եղբայրների ետևից և նրանց գտավ Դոթայիմում։
Ասա՛ ինձ, ո՛վ իմ հոգու սիրելի, որտե՛ղ ես արածեցնում քո հոտը, որտե՛ղ ես հանգիստ տալիս նրան կեսօրին։ Քո ընկերների հոտերի մոտ ես ինչո՞ւ քողածածկված կնոջ պես լինեմ նրան։