ԾՆՆԴՈՑ 37:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա քո եղբայրները Սյուքեմում հոտեր են արածեցնում. արի՛ քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Եվ նա ասաց. «Ահա ես այստեղ եմ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ Իսրայելն ասաց Հովսեփին. «Չէ՞ որ քո եղբայրները հոտերն արածեցնում են Սյուքեմում։ Արի քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Հովսեփն ասաց նրան. «Ես պատրաստ եմ»։ |
Երբ Իսահակը ծերացավ, և աչքերի տեսողությունը թուլացավ, կանչեց իր ավագ որդի Եսավին և ասաց նրան. «Որդյա՛կ»։ Սա ասաց նրան. «Ահա ես այստեղ եմ»։
Նա գնաց իր հոր մոտ և ասաց. «Հա՛յր իմ»։ Հայրն ասաց. «Ահա ես այստեղ եմ. ո՞վ ես դու, որդի՛ս»։
Միջագետքից վերադառնալիս Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որ գտնվում է Քանանի երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։
Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Արդ խորագե՛տ եղեք, ինչպես օձերը, և միամիտ, ինչպես աղավնիները։
Եվ երրորդ անգամ դարձյալ Տերը կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ նա վեր կացավ, գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ Հեղին հասկացավ, որ Տերն է կանչում պատանուն։