ԾՆՆԴՈՑ 36:39 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աքոբորի որդի Բաաղանը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Ադադը. նրա քաղաքի անունը Փոգով էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մեզաաբի աղջկա՝ Մատրեթի աղջիկն էր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեռավ Բալայենոնը՝ Աքոբովրի որդին, և նրա փոխարեն թագավորեց Ադադը՝ Բադադի որդին։ Նրա քաղաքի անունը Փոգովր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել։ Սա Մազովբի որդի Մատրեթի դուստրն էր։ |
Սրանք են Եսավի իշխանների անուններն ըստ իրենց տոհմերի և ըստ իրենց վայրերի և իրենց անունների. իշխան Թամնա, իշխան Գաղուա, իշխան Հեթաթ,
Բաաղանանը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Ադադը։ Նրա քաղաքի անունն էր Փոքով, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մատրեթի աղջկա՝ Մեզաաբի դուստրն էր։
Այն ժամանակ կտագնապեն Եդովմի իշխանները. Մովաբի զորավորներին դող է բռնելու. Կհալվեն Քանանի բոլոր բնակիչները։