ԾՆՆԴՈՑ 36:33 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց բոսրացի Զարայի որդի Հոբաբը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեռավ Բաղակը, և նրա փոխարեն թագավորեց Հովբաբը՝ Զարեհի որդին, որ Բոսորայից էր։ |
Տիրոջ սուրը հագեցած է արյամբ, յուղոտված է ճարպով, գառների և նոխազների արյունով, խոյերի երիկամների ճարպով, որովհետև Տիրոջ համար զոհ կա Բոսրայում, մեծ սպանդ՝ Եդովմի երկրում։
Ո՞վ է սա, որ գալիս է Եդովմից, կարմրագույն հագուստներով գալիս է Բոսրայից. նա, որ պանծալի է իր հանդերձանքով և վեհորեն քայլում է իր մեծ զորության մեջ։ «Ես եմ, որ արդարախոս եմ և փրկելու կարող»։
Որովհետև ես երդվում եմ իմ անձով,- ասում է Տերը,- որ Բոսրան ամայություն, նախատինք, ավերակ ու նզովք պիտի դառնա, և նրա բոլոր քաղաքները մշտական ավերակներ պիտի դառնան»։
Ահա արծվի նման կբարձրանա. կթռչի և իր թևերը կտարածի Բոսրայի վրա։ Այդ օրը Եդովմի մարտիկների սիրտը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես կլինի»։
Անպատճառ պիտի ժողովեմ քեզ, ո՛վ Հակոբ, ամենքի՛դ, Բոսրայի ոչխարների պես անպատճառ պիտի հավաքեմ Իսրայելի մնացորդին, ինչպես մի հոտ՝ իր փարախում. մարդկանց աղմկոտ բազմություն։