Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 36:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սրանք են այն թագավորները, որ թագավորեցին Եդովմի երկրում, երբ որևէ թագավոր չէր թագավորում Իսրայելի որդիների վրա։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սրանք են այն թագավորները, որոնք թագավորեցին եդովմացիների երկրում, երբ դեռ որևէ թագավոր չէր թագավորում Իսրայելում։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 36:31
11 Խաչաձեւ Հղումներ  

Ես կօրհնեմ նրան, նաև նրանից մի որդի կտամ քեզ. կօրհնեմ նրան, և նրանից ազգեր կլինեն. ժողովուրդների թագավորներ կլինեն նրանից»։


Խիստ շատ կաճեցնեմ քեզ. քեզանից բազում ազգեր ծնունդ կառնեն, թագավորներ դուրս կգան քեզանից։


Տերն ասաց նրան. «Երկու ազգեր կան քո արգանդում, և երկու ժողովուրդներ իրարից պիտի բաժանվեն քո որովայնից։ Եվ մի ժողովուրդն ավելի զորավոր կլինի մյուսից, և մեծը կծառայի փոքրին»։


Աստված ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը. աճի՛ր և բազմացի՛ր. թող քեզնից ազգ և ազգերի բազմություններ լինեն, թագավորներ դուրս գան քո երանքից։


իշխան Դիսոն, իշխան Եսեր և իշխան Դիսան։ Սրանք են քոռեցիների իշխանները Սեիրի երկրում՝ ըստ իրենց իշխանության գավառների։


Մովսեսը Կադեսից պատգամախոսներ ուղարկեց Եդովմի թագավորի մոտ՝ նրան ասելու, թե՝ «Այսպես է ասում քո եղբայր Իսրայելը. “Դու գիտես մեզ պատահած բոլոր նեղությունները,


Երանի՜ քեզ, Իսրայե՛լ, ո՞վ է քեզ նման, Տիրոջ ձեռքով փրկվա՛ծ ժողովուրդ. Նա՛ է վահանը քո օգնության Եվ սուրը քո հաղթանակի։ Քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ, Եվ դու պիտի կոխոտես նրանց բարձր վայրերը»։


Եսուրունի մեջ Տերը թագավոր եղավ. Երբ ժողովրդի գլխավորները հավաքվեցին Իսրայելի ցեղերի հետ միասին։