Եվ Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ իմ կյանքից Քետի աղջիկների պատճառով. եթե Հակոբն էլ է այս երկրի աղջիկների պես կին առնելու Քետի աղջիկներից, էլ իմ ինչի՞ն է պետք կյանքը»։
ԾՆՆԴՈՑ 36:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եսավը կանայք առավ քանանացի աղջիկներից՝ Ադդային՝ քետացի Ելոնի աղջկան, Ողիբամային՝ խևացի Սեբեգոնի դուստր Անայի աղջկան, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եսավը կին առավ քանանացիների դուստրերից Ադդային՝ Ելովն Քետացու դստերը, Ողիբամային՝ Սեբեգոն Խևացու որդի Անայի դստերը, |
Եվ Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ իմ կյանքից Քետի աղջիկների պատճառով. եթե Հակոբն էլ է այս երկրի աղջիկների պես կին առնելու Քետի աղջիկներից, էլ իմ ինչի՞ն է պետք կյանքը»։
Եսավը գնաց Իսմայելի մոտ և բացի իր կանանցից, իրեն կին առավ Մայելեթին՝ Աբրահամի որդի Իսմայելի աղջկան, Նաբեոթի քրոջը։
Եսավի կնոջ՝ Սեբեգոնի աղջկա՝ Անայի աղջիկ Ողիբամայի որդիները սրանք են՝ Հեուս, Հեգղոմ և Կորխ, որոնց ծնեց Եսավի համար։
Սեբեգոնի որդիները սրանք են՝ Այիա և Անա։ Սա այն Անան է, որ իր հայր Սեբեգոնի էշերն արածեցնելիս տաք ջրեր գտավ անապատում։