Եսավը քառասուն տարեկան էր, երբ կին առավ քետացի Բեիրի աղջիկ Հուդիթին և քետացի Ելոնի աղջիկ Բասեմաթին։
ԾՆՆԴՈՑ 36:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռագուելի որդիները սրանք են՝ Նահաթ, Զարա, Սամմա և Մեզա. սրանք Եսավի կնոջ՝ Բասեմաթի որդիներն էին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռագուելի որդիներն են Նաքովթը, Զարեհը, Սամման և Մեզան։ Սրանք են Բասեմաթի՝ Եսավի կնոջ որդիները։ |
Եսավը քառասուն տարեկան էր, երբ կին առավ քետացի Բեիրի աղջիկ Հուդիթին և քետացի Ելոնի աղջիկ Բասեմաթին։
Թամնանը Եսավի որդի Եղիփազի հարճն էր, որը Եղիփազի համար ծնեց Ամաղեկին։ Սրանք էին Եսավի կնոջ՝ Ադդայի որդիները։
Եսավի կնոջ՝ Սեբեգոնի աղջկա՝ Անայի աղջիկ Ողիբամայի որդիները սրանք են՝ Հեուս, Հեգղոմ և Կորխ, որոնց ծնեց Եսավի համար։
Եսավի որդի Ռագուելի որդիները սրանք են՝ իշխան Նահաթ, իշխան Զարա, իշխան Սամմա և իշխան Մեզա։ Սրանք են Եդովմի երկրում Ռագուելի իշխանները. սրանք Եսավի կնոջ՝ Բասեմաթի որդիներն էին։