Այս է իմ ուխտը, որ պիտի պահեք իմ ու ձեր միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև. ձեր բոլոր արուները պետք է թլփատվեն.
ԾՆՆԴՈՑ 34:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց այս մարդիկ համաձայնվում են մեզ հետ բնակվել և մեկ ժողովուրդ լինել միայն այն պայմանով, որ մեր միջից ամեն արու թլփատվի, ինչպես որ նրանք են թլփատվում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ մարդիկ կնմանվեն մեզ ու կբնակվեն մեզ հետ, և մենք կլինենք իբրև մեկ ժողովուրդ միայն մի պայմանով, որ մեր բոլոր արուները թլփատվեն, ինչպես իրենք են այդ անում։ |
Այս է իմ ուխտը, որ պիտի պահեք իմ ու ձեր միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև. ձեր բոլոր արուները պետք է թլփատվեն.
«Այս մարդիկ խաղաղությամբ են վարվում մեզ հետ, ուստի թող բնակվեն այս երկրում և առևտուր անեն այստեղ։ Ահա ընդարձակ երկիրը նրանց առջև է։ Եկեք նրանց աղջիկներին կին առնենք մեզ համար և մեր աղջիկներին տանք նրանց։
Նրանց հոտերը, նրանց ունեցվածքը և բոլոր անասունները մի՞թե մերը չեն լինի, միայն թե մենք համաձայնվենք նրանց հետ, որ բնակվեն մեզ հետ»։