Եսավը քառասուն տարեկան էր, երբ կին առավ քետացի Բեիրի աղջիկ Հուդիթին և քետացի Ելոնի աղջիկ Բասեմաթին։
ԾՆՆԴՈՑ 34:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դինան՝ Լիայի աղջիկը, որին նա ծնել էր Հակոբի համար, ելավ տեսնելու այդ երկրի աղջիկներին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հակոբի համար Լիայի ծնած դուստրը՝ Դինան, ելավ այդ կողմի աղջիկներին տեսնելու։ |
Եսավը քառասուն տարեկան էր, երբ կին առավ քետացի Բեիրի աղջիկ Հուդիթին և քետացի Ելոնի աղջիկ Բասեմաթին։
Եվ Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ իմ կյանքից Քետի աղջիկների պատճառով. եթե Հակոբն էլ է այս երկրի աղջիկների պես կին առնելու Քետի աղջիկներից, էլ իմ ինչի՞ն է պետք կյանքը»։
Երբ Եսավը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին ու նրան ուղարկեց Փադան-Արամ՝ այնտեղից իրեն կին առնելու համար, և որ նրան օրհնելիս պատվիրեց նրան՝ ասելով. «Քանանի աղջիկներից քեզ համար կին չառնես»,
Սրանք Լիայի որդիներն են, որոնց ծնեց Միջագետքում Հակոբի համար, նաև՝ նրա Դինա աղջկան։ Նրա բոլոր որդիներն ու աղջիկները երեսուներեք հոգի էին։
Ինչքա՜ն ես թափառում՝ ճանապարհդ անընդհատ փոփոխելով. Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ես ամաչել։
Միաժամանակ էլ ծուլության են վարժվում՝ տնետուն շրջելով, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասեր են լինում, խոսում են այն, ինչ որ պետք չէ։
խոհեմ, անարատ, տնարար, բարեգործ, իրենց ամուսիններին հնազանդ, որպեսզի Աստծու խոսքը չհայհոյվի։