Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիվ չլինի իմ ու քո միջև և իմ հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք։
ԾՆՆԴՈՑ 31:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա իր հետ վերցրեց իր եղբայրներին և նրա ետևից յոթ օրվա ճանապարհ գնաց և նրան հասավ Գաղաադ լեռան մոտ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա, վերցնելով իր եղբայրներին, հետապնդեց նրան և յոթ օրվա ճանապարհ անցնելով՝ նրան հասավ Գաղաադ լեռան վրա։ |
Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիվ չլինի իմ ու քո միջև և իմ հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք։
«Օրհնյալ լինի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստվածը, որ իր ողորմությունից ու ճշմարտությունից չի զրկում իմ տիրոջը։ Երբ ճանապարհ էի դուրս եկել, Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբայրների տունը»։
Աստված գիշերը երազում ասորի Լաբանի մոտ եկավ և ասաց նրան. «Զգուշացի՛ր, որ Հակոբի հետ ո՛չ լավ և ո՛չ վատ չխոսես»։
Երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր ազգակից եղբայրների մոտ և տեսավ նրանց ծանր աշխատանքները։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում է իր եբրայեցի եղբայրներից մեկին։
Հետևյալ օրը դուրս եկավ, և ահա երկու եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ։ Եվ ասաց հանցավորին. «Ինչո՞ւ ես ծեծում քո ընկերոջը»։