ԾՆՆԴՈՑ 31:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռաքելն ու Լիան պատասխանեցին և ասացին նրան. «Մեր հոր տանը մեզ համար դեռ բաժին և ժառանգություն կա՞։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռաքելն ու Լիան նրան պատասխանեցին. «Մի՞թե այսուհետև մեր հոր տանը մեզ համար բաժին կամ ժառանգություն կա. |
Ես եմ Բեթելի Աստվածը, որտեղ հուշարձան օծեցիր և այնտեղ ուխտ արեցիր ինձ։ Այժմ վեր կաց գնա՛ այս երկրից և վերադարձի՛ր քո ծննդավայրը”»։
Այն ժամանակ ամբողջ ժողովուրդը, որ դռանն էր, և ծերերն ասացին. «Վկա ենք։ Թող Տերը քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքելի և Լիայի պես, այդ երկուսի նման, որ շինեցին Իսրայելի տունը. և դու ուժեղացի՛ր Եփրաթայի մեջ ու Բեթլեհեմի մեջ անո՛ւն վաստակիր։