Սարան ասաց Աբրամին. «Ահա Տերն ինձ զրկել է ծնելուց. մտի՛ր ուրեմն իմ աղախնի մոտ. գուցե նրանից որդի ստանամ»։ Աբրամը լսեց Սարայի խոսքը։
ԾՆՆԴՈՑ 30:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իր աղախին Բաղղային կնության տվեց նրան, ու Հակոբը մտավ նրա մոտ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նա իր աղախին Բալլային տվեց նրան կնության։ Հակոբը մերձեցավ նրան։ |
Սարան ասաց Աբրամին. «Ահա Տերն ինձ զրկել է ծնելուց. մտի՛ր ուրեմն իմ աղախնի մոտ. գուցե նրանից որդի ստանամ»։ Աբրամը լսեց Սարայի խոսքը։
Եվ ասաց Աբրահամին. «Դո՛ւրս արա այս աղախնին և իր որդուն, որովհետև այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չպետք է լինի»։
իսկ իր հարճերի որդիներին Աբրահամն ընծաներ տվեց և քանի դեռ կենդանի էր, նրանց իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիրը։
Եվ աղախիններին իրենց զավակներով կանգնեցրեց առջևում, Լիային իր զավակներով՝ նրանց ետևում, իսկ Ռաքելին ու Հովսեփին՝ ամենավերջում։
Երբ Իսրայելը բնակվում էր այդ երկրում, Ռուբենը գնաց և պառկեց իր հոր հարճի՝ Բաղղայի հետ, և Իսրայելը լսեց այդ։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
Սրանք Բաղղայի որդիներն են, որին Լաբանն իր աղջկան էր տվել, և նա սրանց ծնեց Հակոբի համար. բոլորը՝ յոթ հոգի։
Այսպես է ասում Տերը. “Ահա ես չարիք եմ հարուցելու քո դեմ՝ քո տանից, քո աչքի առաջ պիտի վերցնեմ քո կանանց և պիտի տամ քո մերձավորին, և նա պիտի պառկի քո կանանց հետ այս արեգակի առաջ։