ԾՆՆԴՈՑ 30:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տո՛ւր ինձ իմ կանանց և որդիներին, որոնց համար ծառայեցի քեզ, ի՛նձ տուր, որ գնամ. որովհետև գիտես իմ ծառայությունը, որ ես ծառայել եմ քեզ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ տո՛ւր իմ կանանց, որոնց համար ծառայեցի քեզ, ու իմ զավակներին, որպեսզի գնամ։ Դու ինքդ էլ գիտես, թե ի՛նչ ծառայություն մատուցեցի քեզ»։ |
Եվ Հակոբը Ռաքելի մոտ էլ մտավ. և Ռաքելին Լիայից ավելի սիրեց և յոթ տարի էլ ծառայեց Լաբանին։
Լաբանն ասաց Հակոբին. «Այդ ի՞նչ արեցիր. ինձանից ծածուկ փախար և իմ աղջիկներին քշեցիր սրով գերի առնվածների պես։
Հակոբը պատասխանեց և ասաց Լաբանին. «Նրա համար, որ վախեցա, քանի որ մտածեցի, թե միգուցե ինձանից խլես քո աղջիկներին։
Եթե անօրենություն կա Գաղաադում, նրանք ունայն են դարձել. Գաղգաղայում արջառներ զոհեցին, նրանց զոհասեղանները քարակույտերի նման են արտի ակոսների վրա։