ԾՆՆԴՈՑ 30:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լիան դարձյալ հղիացավ և Հակոբի համար վեցերորդ որդին ծնեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լիան մի անգամ էլ հղիացավ և Հակոբի համար ծնեց վեցերորդ որդին։ |
Լիան ասաց. «Աստված իմ վարձը տվեց, որովհետև աղախնիս տվեցի իմ ամուսնուն»։ Եվ նրա անունը Իսաքար դրեց։
Լիան ասաց. «Աստված ինձ բարի պարգև տվեց. այս անգամ ամուսինս ինձ նախապատվություն պիտի տա, որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»։ Եվ նրա անունը Զաբուղոն դրեց։
Զաբուղոնի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սարեդից՝ Սարեդյանների տոհմը, Ելոնից՝ Ելոնյանների տոհմը, Հաղելից՝ Հաղելյանների տոհմը։