ԾՆՆԴՈՑ 30:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լիայի աղախին Զեղփան Հակոբի համար որդի ծնեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լիայի նաժիշտ Զելփան հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց։ |
Լիան, տեսնելով, որ ինքը դադարել է ծնելուց, վերցրեց իր աղախին Զեղփային և նրան կնության տվեց Հակոբին։
Լիայի աղախին Զեղփայի որդիները՝ Գադ և Ասեր։ Սրանք են Հակոբի որդիները, որոնք ծնվեցին նրա համար Միջագետքում։
Գադի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.
Ռուբենի որդիներն ու Գադի որդիները չափազանց շատ անասուններ ունեին։ Նրանք տեսան, որ Հազերի երկիրը և Գաղաադի երկիրը հոտերի համար հարմար տեղ էր։