Իսկ երեկոյան նա վերցրեց իր Լիա աղջկան և բերեց նրա մոտ, և Հակոբը նրա մոտ մտավ։
Երբ մութն ընկավ, Լաբանն առավ իր դուստր Լիային, տարավ Հակոբի մոտ, և Հակոբը պառկեց նրա հետ։
Եվ ասաց ծառային. «Ո՞վ է այդ մարդը, որ դաշտում ընդառաջ է գալիս մեզ»։ Ծառան ասաց. «Նա իմ տերն է»։ Ռեբեկան քողն առավ ու ծածկվեց։
Լաբանը այնտեղի բոլոր մարդկանց հավաքեց և խնջույք արեց։
Լաբանն իր աղախին Զեղփային որպես աղախին տվեց իր աղջիկ Լիային։
Մի՞թե նրա համար մենք օտարականներ չհամարվեցինք, քանի որ վաճառեց մեզ և մեր փողն էլ կերավ։
Մի՛ հավատացեք բարեկամին, ընկերոջը մի՛ վստահեք, ծոցդ պառկողից պահի՛ր բերանիդ դռները։