ԾՆՆԴՈՑ 26:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որ մեզ չար բան չանես, ինչպես որ մենք էլ քեզ չենք դիպել և միայն բարություն արեցինք քեզ ու խաղաղությամբ ճանապարհ դրինք քեզ։ Դու օրհնված ես Տիրոջից”»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեր դեմ չարիք մի՛ գործիր, ինչպես որ մենք քո հանդեպ վատություն չարեցինք, այլ լավ վարվեցինք քեզ հետ և թողեցինք, որ խաղաղությամբ հեռանաս մեզանից։ Եվ այժմ դու Տիրոջ օրհնյալն ես»։ |
Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ։ Աշխարհի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն»։
Այդ ժամանակ Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողը խոսեցին Աբրահամի հետ՝ ասելով. «Աստված քեզ հետ է ամեն բանում, ինչ որ անում ես։
քեզ օրհնելով կօրհնեմ և երկնքի աստղերի ու ծովեզերքում եղող ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը, և քո սերունդը կժառանգի իր թշնամիների քաղաքները,
և ասաց. «Արի՛, ո՛վ Տիրոջ օրհնյալ, ինչո՞ւ ես կանգնել դրսում։ Ես քեզ համար տունը և ուղտերի համար էլ տեղ եմ պատրաստել»։