Աբիմելեքը կանչեց Իսահակին և ասաց. «Ահա նա իրոք քո կինն է. ինչպե՞ս ասացիր՝ “Նա իմ քույրն է”»։ Իսահակն ասաց նրան. «Որովհետև մտածեցի՝ միգուցե նրա պատճառով մեռնեմ»։
ԾՆՆԴՈՑ 26:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբիմելեքն ասաց. «Մեզ այս ի՞նչ արեցիր. քիչ էր մնացել, որ ժողովրդից մեկը պառկեր քո կնոջ հետ, և դու հանցանք բերած կլինեիր մեզ վրա»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբիմելեքը նրան ասաց. «Ինչո՞ւ մեզ հետ այդպես վարվեցիր. քիչ էր մնացել իմ ազգակիցներից մեկը քներ քո կնոջ հետ, և մենք անգիտությամբ մեղքի մեջ ընկնեինք»։ |
Աբիմելեքը կանչեց Իսահակին և ասաց. «Ահա նա իրոք քո կինն է. ինչպե՞ս ասացիր՝ “Նա իմ քույրն է”»։ Իսահակն ասաց նրան. «Որովհետև մտածեցի՝ միգուցե նրա պատճառով մեռնեմ»։
Երբ առավոտ եղավ, տեսավ՝ ահա նա Լիան էր, և Հակոբն ասաց Լաբանին. «Այս ի՞նչ արեցիր դու ինձ. մի՞թե ես քեզ չեմ ծառայել Ռաքելի համար. ինչո՞ւ խաբեցիր ինձ»։