և նա էլ ինձ ասի. "Դո՛ւ էլ խմիր, քո ուղտերի համար էլ ջուր կքաշեմ", նա՛ թող լինի այն կինը, որին Տերը սահմանել է իմ տիրոջ որդու համար”։
ԾՆՆԴՈՑ 24:45 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես մտքումս տակավին չէի վերջացրել իմ խոսքը, ահա Ռեբեկան դուրս եկավ սափորն ուսին, իջավ աղբյուրը և ջուր քաշեց։ Ես ասացի նրան. “Ինձ ջո՛ւր տուր խմելու”։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ դեռ իմ մտքում չէի վերջացրել իմ խոսքը, երբ իսկույն եկավ Ռեբեկան, որ ուսին սափոր ուներ, իջավ աղբյուրը և ջուր հանեց։ Ես ասացի նրան. “Ինձ ջո՛ւր տուր խմելու”։ |
և նա էլ ինձ ասի. "Դո՛ւ էլ խմիր, քո ուղտերի համար էլ ջուր կքաշեմ", նա՛ թող լինի այն կինը, որին Տերը սահմանել է իմ տիրոջ որդու համար”։
Որովհետև, ո՜վ Զորությունների Տեր, Աստվա՜ծ Իսրայելի, դու հայտնեցիր քո ծառային և ասացիր. “Քեզ համար տուն պիտի շինեմ”, սրա համար էլ քո ծառան սիրտ առավ՝ քո առջև այս աղոթքը անելու։
Այն ժամանակ դու կկանչես, և Տերը կպատասխանի, դու կաղաղակես, և նա կասի. «Ահա ես»։ Եթե դու քո միջից հեռացնես լուծը, դեն գցես մատնացույց անելն ու չարախոսությունները,
Այնպես պիտի լինի, որ նրանք դեռ չկանչած՝ պիտի պատասխանեմ, և նրանք խոսելուց դեռ չդադարած՝ պիտի լսեմ։
Ո՛վ Տեր, լսի՛ր. ո՛վ Տեր, ների՛ր. ո՛վ Տեր, ակա՛նջ դիր և կատարի՛ր. հանուն քեզ. մի՛ հապաղիր, ո՛վ իմ Աստված, որովհետև քո անունով են կոչվում քո քաղաքն ու քո ժողովուրդը»։
Քո աղաչանքի սկզբում մի պատասխան եղավ, և ես եկա այն ասելու, որ դու սիրելի ես. ուրեմն հասկացի՛ր պատգամը և իմացի՛ր տեսիլքը։
Կոռնելիոսն ասաց. «Չորս օր առաջ հենց այս ժամին՝ մինչև իններորդ ժամը, իմ տանն աղոթք էի անում։ Ահա իմ առաջ մի մարդ կանգնեց՝ փայլուն զգեստներով,
Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։