Սա Տիրոջ առաջ մի զորավոր որսորդ եղավ։ Դրա համար ասվում է. «Նեբրոթի պես զորավոր որսորդ Տիրոջ առջև»։
ԾՆՆԴՈՑ 21:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աստված տղայի հետ էր. սա մեծացավ, բնակվեց անապատում և դարձավ աղեղնավոր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված մանկան հետ էր. նա հասակ առավ, դարձավ աղեղնավոր |
Սա Տիրոջ առաջ մի զորավոր որսորդ եղավ։ Դրա համար ասվում է. «Նեբրոթի պես զորավոր որսորդ Տիրոջ առջև»։
Նա մի վայրի էշի նման մարդ է լինելու. նրա ձեռքը բոլորի դեմ, և բոլորի ձեռքը նրա դեմ է լինելու, և նա իր բոլոր եղբայրների առջև է բնակվելու»։
Իսմայելի համար էլ լսեցի քեզ. ահա օրհնեցի նրան, կաճեցնեմ նրան և անչափ կբազմացնեմ նրան։ Նա տասներկու իշխաններ կծնի, և մեծ ազգ կդարձնեմ նրան։
Մանուկները մեծացան. Եսավը վարպետ որսորդ՝ դաշտի մարդ եղավ, իսկ Հակոբը հանդարտ մարդ էր և բնակվում էր վրանների մեջ։
Ահա ես քեզ հետ եմ և ամեն տեղ, ուր էլ գնաս, ես կպահպանեմ քեզ և քեզ կվերադարձնեմ այս երկիրը, որովհետև քեզ չեմ թողնի, մինչև որ չկատարեմ այն, ինչ որ ասել եմ քեզ»։
Բայց Տերը Հովսեփի հետ էր. ողորմություն ցույց տվեց նրան և բանտապետի առաջ շնորհ գտնել տվեց նրան։
Եվ մանուկն աճում էր ու հոգով զորանում և անապատներում էր մինչև այն օրը, երբ նա երևաց Իսրայելին։