Փարավոնը բարիք արեց Աբրամին, և նա ոչխարներ, արջառներ, էշեր, ծառաներ, աղախիններ, էգ էշեր և ուղտեր ունեցավ։
ԾՆՆԴՈՑ 20:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբիմելեքն առավ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ և տվեց Աբրահամին. և նրա կին Սառային էլ նրան վերադարձրեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբիմելեքն առավ հազար սատեր, արջառներ ու ոչխարներ, ծառաներ ու աղախիններ և տվեց Աբրահամին։ Նրան վերադարձրեց նաև Սառային՝ նրա կնոջը։ |
Փարավոնը բարիք արեց Աբրամին, և նա ոչխարներ, արջառներ, էշեր, ծառաներ, աղախիններ, էգ էշեր և ուղտեր ունեցավ։
Աբրահամն ասաց. «Ես ասացի, թե այստեղ իրոք Աստծու վախը չկա, և ինձ կսպանեն իմ կնոջ պատճառով։
Աբրահամն իր կնոջ՝ Սառայի մասին ասաց. «Նա իմ քույրն է»։ Գերարի թագավոր Աբիմելեքը մարդ ուղարկեց և առավ Սառային։
Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է և թող աղոթք անի քեզ համար, որ ապրես։ Բայց եթե դու չվերադարձնես նրան, իմացի՛ր, որ անպատճառ կմեռնես, դու և բոլորը, ինչ որ ունես»։
Այդ ժամանակ Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողը խոսեցին Աբրահամի հետ՝ ասելով. «Աստված քեզ հետ է ամեն բանում, ինչ որ անում ես։
Բայց եթե այդ ծառան իր սրտում ասի՝ "Իմ տերն ուշանում է գալ", ու սկսի ծառաներին և աղախիններին ծեծել, ուտել, խմել ու հարբել,