ԾՆՆԴՈՑ 19:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց դեռ չէին պառկել, երբ քաղաքի մարդիկ, այսինքն՝ Սոդոմի տղամարդիկ՝ երիտասարդներից մինչև ծերերը, ամբողջ ժողովուրդը միասին շրջապատեցին տունը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք դեռ քուն չէին մտել, երբ Սոդոմ քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչև ծեր, ամբողջ ժողովուրդը միասին շրջապատեցին տունը, |
Տերն ասաց. «Քանի որ սոդոմացիների և գոմորացիների աղաղակը մեծացել է, և նրանց մեղքն էլ խիստ ծանրացավ,
Չարություն անելու համար բազմության չհետևես։ Դատաստանի ժամանակ բազմության ետևից խոտորվելով չխոսես՝ իրավունքը խախտելու համար։
Որովհետև նրանք չեն քնի, մինչև որ չարություն չանեն, և քնից կզրկվեն, եթե մեկին չսայթաքեցնեն։
Մարգարեները ստությամբ են մարգարեանում, քահանաներն իշխում են մարգարեների իշխանությամբ, և իմ ժողովուրդը սա է սիրում. բայց ի՞նչ եք անելու, երբ վախճանը գա։
Նրանց ձեռքերը չարություն անելու հմուտ են, իշխանավորը ավելի շատ հարկ է պահանջում, դատավորը՝ կաշառք, մեծամեծը իր սրտի ցանկացածն է խոսում, և միահյուսվում են։
Երբ նրանց սիրտը զվարճանում էր, ահա քաղաքի բնակիչներից չար զավակներ տունը պաշարեցին և հարձակվելով դռան վրա՝ խոսեցին այն տան տեր ծեր մարդու հետ և ասացին. «Քո տունը եկած մարդուն հանի՛ր, որ նրան գիտենանք»։