Սառան ուրացավ և ասաց. «Ես չծիծաղեցի», որովհետև վախեցել էր։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»։
ԾՆՆԴՈՑ 18:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդիկ վեր կացան այդտեղից և ուղղվեցին դեպի Սոդոմ։ Աբրահամը գնաց նրանց հետ, որ ճանապարհ դնի նրանց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնտեղից վեր կենալով՝ նրանք ուղղվեցին դեպի Սոդոմ և Գոմոր, իսկ Աբրահամը նրանց հետ գնաց՝ ճանապարհելու։ |
Սառան ուրացավ և ասաց. «Ես չծիծաղեցի», որովհետև վախեցել էր։ Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»։
Նա իր աչքերը վեր բարձրացրեց և նայեց. ահա երեք մարդիկ կանգնել էին իր մոտ։ Երբ տեսավ, վրանի մուտքի մոտից ընդառաջ վազեց նրանց, մինչև գետին խոնարհվեց և ասաց.
Դուրս գալով այնտեղից՝ այդ մարդիկ գնացին դեպի Սոդոմ։ Իսկ Աբրահամը դեռ կանգնած էր Տիրոջ առաջ։
Այն երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մոտ։ Ղովտը տեսավ և ընդառաջ գնաց նրանց և երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց։
Նրանք եկեղեցու կողմից ճանապարհ դրվեցին և Փյունիկեի ու Սամարիայի միջով անցնելով՝ պատմում էին հեթանոսների դարձի մասին և բոլոր եղբայրներին մեծ ուրախություն պատճառում։
Ցավում էին մանավանդ այն խոսքի համար, որ ասում էր, թե իր երեսն այլևս չեն տեսնելու։ Եվ նրան ճանապարհ գցեցին դեպի նավ։
Եվ երբ այնտեղ լրացան մեր այդ օրերը, դուրս եկանք, գնացինք մեր ճամփան. բոլորը՝ կանանցով ու երեխաներով, մեզ ճանապարհ գցեցին մինչև քաղաքից դուրս։ Եվ ծովեզրին ծունկ չոքեցինք, աղոթեցինք
երբ Իսպանիա գնամ, հույս ունեմ անցնելիս ձեզ տեսնել և ձեր օգնությամբ այնտեղ ճանապարհվել, եթե նախ ձեզանով փոքր-ինչ լիանամ։
որոնք եկեղեցու առջև վկայեցին քո սիրո մասին։ Եվ լավ կանես, եթե նրանց Աստծուն արժանի ձևով ճանապարհ գցես,