ԾՆՆԴՈՑ 10:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քուշը ծնեց Նեբրոթին. սա քաջամարտիկ դարձավ երկրի վրա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քուշը ծնեց նաև Նեբրովթին։ Նա եղավ առաջին հսկան երկրի վրա։ |
Սա Տիրոջ առաջ մի զորավոր որսորդ եղավ։ Դրա համար ասվում է. «Նեբրոթի պես զորավոր որսորդ Տիրոջ առջև»։
որ սուրհանդակներ է ուղարկում ծովով ջրերի երեսին պապիրուսե նավերով։ Ո՛վ արագընթաց պատգամաբերներ, գնացե՛ք այն ազգի մոտ, որ բարձրահասակ է և ողորկամաշկ, այն ժողովրդի, որը սարսափազդու է մոտ թե հեռու, մի ազգ, որը հզոր է և հպատակեցնող, և որի երկիրը գետերը բաժան-բաժան են անում։
և նրանք սրով պիտի հովվեն Ասորեստանի երկիրը և Նեբրովթի երկիրը՝ քաշված սրով, և պիտի ազատի ասորեստանցուց, երբ նա մեր երկիրը գա կամ մեր սահմանները մտնի։