Եվ դու վերցրո՛ւ քեզ համար բոլոր ուտելիքներից, որոնցով սնվում են, և քեզ մո՛տ հավաքիր, որպեսզի դրանք քեզ և նրանց համար ուտելիք լինեն»։
ԾՆՆԴՈՑ 1:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ երկրի բոլոր կենդանիների, երկնքի բոլոր թռչունների և երկրի վրայի բոլոր սողունների համար, որոնց մեջ կենդանության շունչ կա, թող կերակուր լինի ամեն կանաչ խոտ»։ Եվ այդպես եղավ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ բոլոր դալար խոտերն իբրև կերակուր՝ երկրի բոլոր կենդանիներին, երկնքի բոլոր թռչուններին և երկրի վրա սողացող բոլոր սողուններին, այսինքն՝ բոլոր շնչավոր արարածներին»։ Եվ եղավ այդպես։ |
Եվ դու վերցրո՛ւ քեզ համար բոլոր ուտելիքներից, որոնցով սնվում են, և քեզ մո՛տ հավաքիր, որպեսզի դրանք քեզ և նրանց համար ուտելիք լինեն»։