ԾՆՆԴՈՑ 1:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ իշխեն ցերեկվա ու գիշերվա վրա և լույսը բաժանեն խավարից։ Եվ Աստված տեսավ, որ բարի է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ ցերեկն ու գիշերը իշխելու և լույսը խավարից բաժանելու համար։ Աստված տեսավ, որ լավ է։ |
Նրա ելքը երկնքի մի ծայրից է, և նրա ընթացքը՝ մինչև երկնքի մյուս ծայրը. և ոչինչ չի ծածկվում նրա տաքությունից։
Այսպես է ասում Տերը, որն արեգակը հաստատել է ցերեկվա լույսի համար, իսկ լուսնի և աստղերի կանոնները՝ գիշերվա լույսի համար, որը գրգռում է ծովին, ու գոչում են նրա ալիքները։ Նրա անունը Զորությունների Տեր է։