Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԺՈՂՈՎՈՂ 7:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մի՛ ասա. «Ինչո՞ւ էին առաջվա օրերը այս օրերից լավը», որովհետև իմաստությունից չէ, որ հարցնում ես այս բանը։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մի՛ ասա, թե ի՛նչ կատարվեց, թե ինչո՛ւ անցյալը լավ է ներկայից, որովհետև իմաստությամբ չէ, որ հարցնում ես այդ մասին։

Տես գլուխը



ԺՈՂՈՎՈՂ 7:10
9 Խաչաձեւ Հղումներ  

Իմաստությունը լավ է ժառանգության հետ և օգտակար է արեգակը տեսնողների համար։


Մի՛ շտապիր հոգով բարկանալ, քանի որ բարկությունը անմիտների ծոցում է հանգչում։


Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ձեր մոր ապահարզանի վկայագիրը, որով ես նրան արձակել եմ. կամ իմ պարտատերերից ո՞ր մեկին եմ ծախել ձեզ։ Դուք ձեր անօրենությունների համար եք ծախվել, և ձեր մայրը ձեր հանցանքների համար է արձակվել։


Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, եթե Տերը մեզ հետ է, ինչո՞ւ այս բոլոր բաները մեզ հասան. և ո՞ւր են նրա բոլոր հրաշքները, որոնք մեր հայրերը պատմում են մեզ՝ ասելով, թե Տերը մեզ Եգիպտոսից հանեց. բայց հիմա Տերը մերժել է մեզ և մեզ մադիանացիների ձեռքն է մատնել»։