ԺՈՂՈՎՈՂ 6:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նա ունայնությամբ է գալիս և խավարով գնում, ու խավարով է ծածկվում նրա անունը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև ունայնությամբ է լույս աշխարհ եկել և քայլում է խավարի միջով, և խավարում էլ կծածկվի նրա անունը, |
Եթե մի մարդ հարյուր որդի ծնի և շատ տարիներ ապրի, և նրա տարիների օրերը բազմաթիվ լինեն, ու նրա անձը չկշտանա բարիքից, և նա թաղում էլ չունենա, ես ասում եմ, որ վիժածը նրանից լավ է։