Ես այսօր ութսուն տարեկան մարդ եմ. մի՞թե կարող եմ լավը վատից ջոկել, կամ ծառադ կարո՞ղ է կերածի ու խմածի համը առնել, կամ կլսի՞ երգիչների ու երգչուհիների ձայնը. էլ ինչո՞ւ ծառադ բեռ դառնա իմ տեր թագավորի համար։
ԺՈՂՈՎՈՂ 12:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փողոցի դռները կփակվեն, աղորիքի ձայնը կտկարանա, և նա թռչնի ձայնից կարթնանա, և երգի բոլոր դուստրերը կթուլանան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ ու երբ աղորիքի ձայնը տկարանա, պիտի փակվեն փողոցների դռները, պիտի զարթնեն աքլորականչին, և պիտի նվաղի երգող աղջիկների ձայնը, |
Ես այսօր ութսուն տարեկան մարդ եմ. մի՞թե կարող եմ լավը վատից ջոկել, կամ ծառադ կարո՞ղ է կերածի ու խմածի համը առնել, կամ կլսի՞ երգիչների ու երգչուհիների ձայնը. էլ ինչո՞ւ ծառադ բեռ դառնա իմ տեր թագավորի համար։
Ա՛ռ երկանքը և ալյո՛ւր աղա, բա՛ց լաչակդ, վե՛ր բարձրացրու քղանցքդ, մերկացրո՛ւ սրունքներդ և անցի՛ր գետերի միջով։
Եվ նրանց միջից կվերացնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, աղորիքի աղալու ձայնը և ճրագի լույսը։
Եվ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների ու փողահարների ձայնն այլևս քո մեջ չպիտի լսվի, և քո մեջ այլևս ոչ մի արհեստավոր չպիտի գտնվի, ու երկանքի ձայն այլևս չպիտի լսվի քո մեջ։