Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 9:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

և այդ մարդիկ ասացին նրան. «Մենք մեռած մարդու դիակից պղծված ենք. ինչո՞ւ պիտի զրկվենք որոշված ժամանակին Տիրոջը զոհ մատուցելուց Իսրայելի որդիների մեջ»։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և ասացին նրանց. «Մենք, մարդու դիակի դիպած լինելով, անմաքուր ենք։ Արդյոք պիտի զրկվե՞նք Իսրայելի որդիների նման ժամանակին Տիրոջը զոհ մատուցելուց»։

Տես գլուխը



ԹՎԵՐ 9:7
7 Խաչաձեւ Հղումներ  

այն ժամանակ կպատասխանեք, որ սա զատկի զոհն է Տիրոջ համար, որը Եգիպտոսում Իսրայելի որդիների տների վրայով անցավ եգիպտացիներին հարվածելիս և ազատեց մեր տները»։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագություն արեց։


«Իսրայելի որդիները զատիկը թող անեն որոշված ժամանակին։


Կային ոմանք, որոնք, մեռած մարդու դիակից պղծված լինելով, չկարողացան զատիկը կատարել այդ օրը։ Նրանք նույն օրը եկան Մովսեսի ու Ահարոնի մոտ,


Մովսեսն ասաց նրանց. «Սպասե՛ք. թողե՛ք իմանամ, թե Տերն ինչ կպատվիրի ձեր մասին»։


Զատկի համար ոչխարներ ու արջառներ կմորթես քո Տեր Աստծուն այն վայրում, որ կընտրի Տերն իր անվան բնակության համար։