Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 7:88 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Խաղաղության զոհի համար մատուցվածը՝ բոլոր արջառները՝ քսանչորս զվարակ, վաթսուն խոյ, վաթսուն նոխազ և մեկ տարեկան վաթսուն գառ։ Այս էր զոհասեղանի նավակատիքը նրա օծումից հետո։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Որպես ողջակեզի զոհ՝ տասներկու արջառ, քսանչորս երինջ, վաթսուն խոյ, վաթսուն նոխազ, մեկ տարեկան արատ չունեցող վաթսուն էգ գառ։ Այս է զոհասեղանի նավակատիքը, նրանց ձեռքերը սրբագործելուց հետո։

Տես գլուխը



ԹՎԵՐ 7:88
5 Խաչաձեւ Հղումներ  

Խաղաղության զոհաբերությունից այրված զոհ մատուցի Տիրոջը, այսինքն՝ թող հանի նրա ճարպն ու ամբողջ դմակը՝ ողնաշարի մոտից կտրելով, նաև փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրայի ամբողջ ճարպը,


Երբ հասավ այն օրը, որ Մովսեսը վերջացրեց վրանը կանգնեցնելը, օծեց այն, սրբագործեց այն իր ամբողջ սպասքով, ինչպես նաև զոհասեղանն իր ամբողջ սպասքով, օծեց ու սրբագործեց դրանք,


Իշխանները զոհասեղանի նավակատիքի ընծաները մատուցեցին զոհասեղանի օծման օրը։ Նրանք իրենց ընծաները մատուցեցին զոհասեղանի առջև։


Զոհասեղանի օծման օրը նրա նավակատիքի համար Իսրայելի իշխանների ընծաները սրանք էին. տասներկու արծաթե սկուտեղ, տասներկու արծաթե կոնք, տասներկու ոսկե տուփ։


Ողջակեզի համար ամբողջ մատուցվածը՝ տասներկու զվարակ, տասներկու խոյ, մեկ տարեկան տասներկու գառ՝ իրենց հացի ընծաներով և մեղքի զոհի համար այծերից տասներկու նոխազ։