Սողոմոնը պատրաստեց Աստծու տան բոլոր պիտույքները, ոսկե զոհասեղանը և այն սեղանները, որոնց վրա դրվում էր առաջավորության հացը,
ԹՎԵՐ 4:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վրան կդնեն ծառայության համար գործածվող նրա բոլոր սպասքները, այսինքն՝ կրակի ամանները, մեծ պատառաքաղները, թիակները, տաշտերը, զոհասեղանի բոլոր անոթները, և դրանց վրա կգցեն թեհաշի մորթիներից շինված մի ծածկոց, ապա կանցկացնեն ձողերը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա թող դրա վրա դնեն զոհասեղանի վրա կատարվող պաշտամունքի սպասքը՝ բուրվառները, մսահանները, տաշտերը, ծածկիչներն ու զոհասեղանի ողջ սպասքը։ Դրա վրա կաշվե կապույտ ծածկոց թող գցեն և տեղադրեն բռնակները։ Ապա ծիրանի կերպասով թող ծածկեն ավազանն ու նրա խարիսխները, դրանց վրա կաշվե կապույտ ծածկոց գցեն և դնեն լծակների վրա։ |
Սողոմոնը պատրաստեց Աստծու տան բոլոր պիտույքները, ոսկե զոհասեղանը և այն սեղանները, որոնց վրա դրվում էր առաջավորության հացը,
«Զոհասեղանը կպատրաստես սատիմի փայտից. դրա երկարությունը՝ հինգ կանգուն, և լայնությունը՝ հինգ կանգուն։ Զոհասեղանը քառակուսի թող լինի, և բարձրությունը՝ երեք կանգուն։
Զոհասեղանի մոխիրը հավաքելու համար կպատրաստես նրա մոխրաթիերը, բահերը, կոնքերը, մեծ պատառաքաղները և կրակարանները։ Նրա ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։
Ահարոնն ու նրա որդիները կվերջացնեն սրբարանն ու սրբարանի ամբողջ սպասքը ծածկելու գործը բանակի տեղափոխվելու ժամանակ, հետո կգան Կահաթի որդիները՝ դրանք վերցնելու։ Սակայն սուրբ բաներին չպետք է դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Սրանք կլինեն Կահաթի որդիների բեռները ժողովի վրանում։
Դրա վրա կդնեն այծի կաշիներից շինված ծածկոցը, իսկ դրա վրա էլ կգցեն ամբողջովին կապուտակ մի կերպաս, ապա կանցկացնեն տապանակի ձողերը։