Քաղաքները նրանց բնակության համար կլինեն, իսկ ագարակները՝ նրանց արջառների, նրանց հոտերի և նրանց անասունների համար։
ԹՎԵՐ 35:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քաղաքի ագարակները, որ տալու եք ղևտացիներին, քաղաքի պարսպից դուրս շուրջանակի պետք է ունենան երկու հազար կանգուն տարածություն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քաղաքների շուրջը գտնվող ագարակները, որ տալու եք ղևտացիներին, քաղաքի պարիսպներից դուրս շուրջանակի երկու հազար կանգուն շառավիղով տարածություն պետք է ունենան։ |
Քաղաքները նրանց բնակության համար կլինեն, իսկ ագարակները՝ նրանց արջառների, նրանց հոտերի և նրանց անասունների համար։
Քաղաքից դուրս՝ արևելյան կողմից, կչափեք երկու հազար կանգուն, հարավային կողմից՝ երկու հազար կանգուն, արևմտյան կողմից՝ երկու հազար կանգուն և հյուսիսային կողմից՝ երկու հազար կանգուն, իսկ քաղաքը մեջտեղում կլինի. այդպիսին լինեն նրանց քաղաքների ագարակները։