ԹՎԵՐ 33:38 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացավ Հոր լեռը և մեռավ այնտեղ Իսրայելի որդիների՝ եգիպտացիների երկրից դուրս գալու քառասուներորդ տարվա հինգերորդ ամսի մեկին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացավ լեռը և մեռավ այնտեղ եգիպտացիների երկրից Իսրայելի որդիների դուրս գալու քառասուներորդ տարվա հինգերորդ ամսի առաջին օրը։ |
Քառասուներորդ տարվա տասնմեկերորդ ամսի մեկին Մովսեսը Իսրայելի բոլոր որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը նրանց մասին պատվիրել էր իրեն.
Իսրայելի որդիները Բերոթ-Բանե-Յականից մեկնեցին Մոսերա։ Այնտեղ մեռավ Ահարոնը և այնտեղ էլ թաղվեց։ Նրա որդի Եղիազարը քահանա եղավ նրա փոխարեն։
Եվ մեռի՛ր քո բարձրացած լեռան վրա ու ավելացի՛ր քո ժողովրդին, ինչպես որ քո եղբայր Ահարոնը Հոր լեռան վրա մեռավ ու ավելացավ իր ժողովրդին.