Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 31:47 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մովսեսը Իսրայելի որդիների հասանելիքի կես բաժնից վերցրեց հիսունից մեկը, թե՛ մարդկանցից և թե՛ անասուններից ու դրանք տվեց Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մովսեսը Իսրայելի որդիներին հասնող ավարի այս բաժնից յուրաքանչյուր հիսուն մարդուց և անասունից վերցրեց մեկին և տվեց ղևտացիներին, որոնք ծառայում էին Տիրոջ խորանում, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։

Տես գլուխը



ԹՎԵՐ 31:47
12 Խաչաձեւ Հղումներ  

Եկեք օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ Տիրոջ բոլոր ծառաներ, դուք, որ գիշերները կանգնում եք Տիրոջ տանը։


Իսրայելի որդիները գնացին և արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին. նրանք այդպես էլ արեցին։


Բայց ղևտացիները վրանները պիտի խփեն վկայության վրանի շուրջը, որպեսզի բարկություն չիջնի Իսրայելի որդիների վրա. ղևտացիները վկայության վրանի պահպանությունը թող անեն»։


Իսկ Իսրայելի որդիների հասանելիք կես բաժնից հիսունից մեկը՝ թե՛ մարդկանցից, թե՛ արջառներից, թե՛ էշերից, թե՛ ոչխարներից, բոլոր անասուններից կառնես և կտաս Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին»։


և տասնվեց հազար մարդ։


Մովսեսին մոտեցան զորահրամանատարները, այսինքն՝ հազարապետներն ու հարյուրապետները,


Նույն օրը Հեսուն նրանց փայտահատ ու ջրկիր կարգեց ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար այն տեղում, որ կընտրի Տերը. և նրանք այդպես ծառայում են մինչև այսօր։