Սոդոմի թագավորը դիմավորեց նրան, երբ նա Քոդողագոմորին և նրա հետ եղող թագավորներին կոտորելուց հետո ետ էր դարձել դեպի Շավեի ձորը, այսինքն՝ թագավորի ձորը։
ԹՎԵՐ 31:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը, Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան՝ դիմավորելու նրանց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսն ու Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան նրանց ընդառաջ։ |
Սոդոմի թագավորը դիմավորեց նրան, երբ նա Քոդողագոմորին և նրա հետ եղող թագավորներին կոտորելուց հետո ետ էր դարձել դեպի Շավեի ձորը, այսինքն՝ թագավորի ձորը։
Եթե մի իշխան է մեղք գործում՝ սխալմամբ խախտելով իր Տեր Աստծու պատվիրաններից մեկնումեկը, որ չպետք է արվեր, այն ժամանակ հանցավոր կլինի։
Գերիներին, կողոպուտն ու ավարը բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի բոլոր որդիների մոտ՝ բանակատեղի, որը գտնվում է Երիքովի դիմաց՝ Հորդանան գետի մոտ, Մովաբի դաշտերում։
Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ հազարապետների և հարյուրապետների վրա, որոնք վերադառնում էին պատերազմից։
«Հրամայի՛ր Իսրայելի որդիներին, որ բանակատեղիից դուրս անեն բոլոր բորոտներին, բոլոր ծորում ունեցողներին և բոլոր մեռելին դիպչելով անմաքուր եղողներին։
Սամուելն առավոտ կանուխ վեր կացավ, որ Սավուղին դիմավորի. և Սամուելին հաղորդեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմեղոս և ահա իր պատվին կոթող է կանգնեցրել, ապա այնտեղից վերադարձել ու իջել է Գաղգաղա»։
Դավիթը եկավ այն երկու հարյուր մարդկանց մոտ, որոնք շատ հոգնած էին և չէին կարողացել գնալ Դավթի ետևից, և նա նրանց թողել էր Բոսորի հեղեղատի մոտ. և նրանք դուրս եկան Դավթին ու նրա հետ եղած ժողովրդին դիմավորելու. և երբ Դավիթը մոտեցավ այդ ժողովրդին, նրանց ողջությունը հարցրեց։