ԹՎԵՐ 30:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և եթե նրա հայրը լսի նրա ուխտն ու նրա ստանձնած պարտավորությունը և լռություն պահի նրա մասին, այն ժամանակ կհաստատվեն նրա բոլոր ուխտերը, և նրա ստանձնած բոլոր պարտավորությունները կհաստատվեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մի կին իր հոր տանը դեռևս երիտասարդ հասակում Տիրոջը ուխտ է արել կամ երդումով պարտավորվել անել, |
Բայց եթե նրա հայրը իր լսած օրը արգելի նրան, այն ժամանակ նրա բոլոր ուխտերն ու նրա ստանձնած պարտավորություններն անվավեր կլինեն. և Տերը թողություն կտա նրան, քանի որ նրա հայրը արգելեց նրան։