Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների փոխարեն ղևտացիներին կվերցնես ինձ համար. ես եմ Տերը։ Կվերցնես նաև ղևտացիների անասունները Իսրայելի որդիների անասունների բոլոր առաջնածինների փոխարեն»։
ԹՎԵՐ 3:42 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը հաշվառեց Իսրայելի որդիների բոլոր առաջնեկներին, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսը հաշվառեց Իսրայելի որդիների բոլոր անդրանիկներին, ինչպես որ պատվիրել էր Տերը։ |
Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների փոխարեն ղևտացիներին կվերցնես ինձ համար. ես եմ Տերը։ Կվերցնես նաև ղևտացիների անասունները Իսրայելի որդիների անասունների բոլոր առաջնածինների փոխարեն»։
Հաշվառման ենթարկված մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու առաջնեկները, ըստ իրենց անունների թվի, քսաներկու հազար երեք հարյուր յոթանասուներեք հոգի էին։