ԹՎԵՐ 3:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կահաթից եղան Ամրամյանց տոհմը, Իսահառյանց տոհմը, Քեբրոնյանց տոհմը և Ոզիելյանց տոհմը. Կահաթյանց տոհմերը սրանք են։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կահաթինը՝ Ամրամի գունդը, Իսահառի գունդը, Քեբրոնի գունդը և Ոզիելի գունդը։ Սրանք Կահաթի գնդերն են։ |
Քեբրոնի որդիներից Ասարիան և նրա եղբայրները՝ հազար յոթ հարյուր քաջազուն մարդիկ, Իսրայելի վրա վերակացու էին Հորդանան գետի արևմտյան կողմում, Տիրոջ բոլոր գործերի և թագավորի ծառայության համար։
Եվ նա ինձ ասաց. «Այս սենյակը, որ դեպի հարավ է նայում, տաճարի ծառայություն կատարող քահանաներինն է,
վրանի և զոհասեղանի շուրջը գտնվող սրահի առագաստները, սրահի մուտքի վարագույրն ու նրա պարանները և նրա հետ կապված ամբողջ սպասքը։
Ըստ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուների թվի՝ ութ հազար վեց հարյուր հոգի, որոնք ծառայում էին սրբարանում։
Կահաթի մյուս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմերից, Դանի ցեղից և Մանասեի կես ցեղից վիճակով բաժին հասան տասը քաղաքներ։