ԹՎԵՐ 3:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մերարիի որդիներն ըստ իրենց տոհմերի՝ Մոողի և Մուսի։ Սրանք են ղևտացիների տոհմերն ըստ իրենց հայրերի տների։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մերարիի որդիները, ըստ իրենց տոհմերի, սրանք են՝ Մոոլի և Մուսի։ Ղևտացիների գնդերը, ըստ իրենց տոհմերի, սրանք են. |
Իդիթունից՝ Իդիթունի վեց որդիները՝ Գոդողիա, Եզրի, Եսայի, Սեմեի, Ասաբիա ու Մատաթիա, լինում էին իրենց հոր՝ Իդիթունի հսկողության տակ, որը քնարով մարգարեանում էր՝ Տիրոջը գոհություն և օրհնություն երգելով։
Ոտքի ելան ղևտացիները՝ Ամեսայիի որդի Մաաթը, Ազարիայի որդի Հովելը, Կահաթի տոհմի որդիները, Մերարիի որդիներից Աբդիի որդի Կիսը, Հալելելի որդի Ազարիան, Գերսոնի տոհմից Զամմայի որդի Հովաքը, Հովաքի որդի Եդենը,
Նաև ազգահամարում գրված քահանաներին՝ ըստ իրենց ազգատոհմերի և քսան տարեկան ու ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիներին՝ ըստ իրենց պաշտոնի և ըստ իրենց դասի։
Ղևիի որդիների անունները, ըստ իրենց ծնունդների, սրանք են՝ Գերսոն, Կահաթ և Մերարի։ Ղևիի կյանքի տարիները եղան հարյուր երեսունյոթ տարի։
Ղևիի ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին, Սեմեիի ազգատոհմն առանձին, և նրանց կանայք՝ առանձին։