ԹՎԵՐ 28:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ կմատուցես քառորդ հիմեն ծեծված յուղով հունցված մեկ տասներորդ արդու ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանց հետ կմատուցես քառորդ դորակ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ։ |
Եվ նրա հետ ամեն առավոտ հացի ընծա պիտի մատուցես. մեկ վեցերորդ արդու և մեկ երրորդ հիմեն յուղ՝ նաշիհը խոնավացնելու համար. սա մշտատև հացի ընծա է Տիրոջը՝ հավիտենական կանոնով։
«Եթե մեկը հացի ընծա է մատուցելու Տիրոջը, նրա ընծան թող ընտիր ալյուրից լինի, և դրա վրա յուղ թափի և կնդրուկ դնի
Սա Սինա լեռան վրա մատուցվելիք մշտնջենավոր ողջակեզն է Տիրոջ համար՝ իբրև կրակով այրված անուշահոտ զոհ։
Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,