ԹՎԵՐ 27:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր։ Վերցրեց Հեսուին և նրան կանգնեցրեց Եղիազար քահանայի և ամբողջ ժողովրդի առաջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն։ Հեսուին վերցնելով՝ կանգնեցրեց Ահարոն քահանայի որդի Եղիազարի ու ողջ ժողովրդի առջև։ |
Նա թող կանգնի Եղիազար քահանայի առջև, Ուրիմի վճիռը հարցնի նրան Տիրոջ առաջ. նրա խոսքով դուրս գան և նրա խոսքով մտնեն, ինքը և իր հետ Իսրայելի բոլոր որդիներն ու ամբողջ ժողովուրդը»։