ԹՎԵՐ 24:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հետո Բաղաամը վեր կացավ գնաց և վերադարձավ իր տեղը, իսկ Բաղակն էլ գնաց իր ճանապարհով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բաղաամը վեր կացավ, վերադարձավ, գնաց իր բնակատեղին, իսկ Բաղակն էլ գնաց իր բնակատեղին։ |
Իսկ հիմա ահա ես գնում եմ իմ հայրենիքը. արի՛ քեզ հասկացնեմ, թե առաջիկայում այդ ժողովուրդն ի՛նչ է անելու քո ժողովրդին»։
Իսրայելացիները բնակություն հաստատեցին Սատիմում. ժողովուրդն սկսեց մովաբացիների աղջիկների հետ պոռնկություն անել։
Նրանց սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների հինգ թագավորներին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբեին. նաև Բեորի որդի Բաղաամին սրով սպանեցին։
Իսրայելի որդիների կողմից սպանվածների մեջ էր նաև Բեորի որդի Բաղաամ գուշակը, որին նրանք սրով սպանեցին։