ԹՎԵՐ 24:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստծու խոսքերը լսողի, Բարձրյալի գիտությունն իմացողի, Ամենակարողի տեսիլքը տեսնողի, Ընկած և աչքերը բաց եղող մարդու խոսքը. Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ լսել է Աստծու պատգամները և հմուտ է Բարձրյալի գիտությանը, քնի մեջ բաց աչքերով է տեսել Աստծու տեսիլը։ |
Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը, իմ առա՛ջ քայլիր և կատարյա՛լ եղիր։
Տեսնում եմ նրան, բայց ոչ հիմա, Զննում եմ նրան, բայց ոչ մոտից. Մի աստղ է ծագում Հակոբից, Մի մական է բարձրանում Իսրայելից, Խփում է Մովաբի ճակատին Եվ բնաջինջ անում Սեթի բոլոր որդիներին։
Եթե շնորհ ունենամ մարգարեության, բոլոր խորհուրդների ու ամեն գիտության և եթե մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ լիարժեք հավատն ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։
Կուռքերին զոհաբերված մսի վերաբերյալ գիտենք, բոլորս ենք այդ մասին տեղյակ. գիտությունը հպարտացնում է, իսկ սերը՝ ամրացնում։