ԹՎԵՐ 23:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես ինչպե՞ս անիծեմ նրան, ում Աստված չի անիծում, Ես ինչպե՞ս նզովեմ, որ Տերը չի նզովում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպե՞ս նզովեմ նրան, որին Տերը չի նզովում, կամ ինչպե՞ս անիծեմ, որին Աստված չի անիծում։ |
ես եմ, որ փչացնում եմ ստախոսների նշանները և ապուշացնում գուշակներին, ես եմ, որ հետ եմ դարձնում իմաստուններին և հիմարության վերածում նրանց գիտությունը.
Արդ, աղաչում եմ, ե՛կ, անիծի՛ր այս ժողովրդին ինձ համար, որովհետև նա ինձանից ուժեղ է։ Գուցե այդպիսով կարողանամ հարվածել նրան և դուրս քշել իմ երկրից, քանզի գիտեմ, որ ում դու օրհնում ես, օրհնված է, և ում դու անիծում ես, անիծված է»։
Դրա համար Հակոբի դեմ կախարդություն չի լինի, Ոչ էլ մոգություն՝ Իսրայելի դեմ։ Իր ժամանակին կասվի Հակոբին ու Իսրայելին, Թե ինչե՜ր արեց Աստված։
«Մովաբի Բաղակ թագավորն ինձ բերեց Արամից՝ Արևելյան լեռներից, թե՝ “Արի՛, անիծի՛ր Հակոբին ինձ համար Եվ ե՛կ, նզովի՛ր Իսրայելին”։