Բաղաամն ասաց նրանց. «Այս գիշեր մնացե՛ք այստեղ, և ես պատասխան կտամ ձեզ, ինչպես որ Տերը խոսելու լինի ինձ հետ»։ Եվ Մովաբի իշխանները մնացին Բաղաամի մոտ։
ԹՎԵՐ 23:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր այստեղ քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ Տիրոջը դիմավորելու»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո զոհի մոտ, իսկ ես գնամ Աստծուն հարցում անելու»։ |
Բաղաամն ասաց նրանց. «Այս գիշեր մնացե՛ք այստեղ, և ես պատասխան կտամ ձեզ, ինչպես որ Տերը խոսելու լինի ինձ հետ»։ Եվ Մովաբի իշխանները մնացին Բաղաամի մոտ։
Եվ տարավ նրան Սոփիմի դաշտը՝ Փասգայի գագաթը, յոթ զոհասեղան կառուցեց և ամեն մի զոհասեղանի վրա մեկական զվարակ ու խոյ մատուցեց։
Տերը դուրս եկավ Բաղաամի առաջ, խոսք դրեց նրա բերանը՝ ասելով. «Վերադարձի՛ր Բաղակի մոտ և այսպե՛ս ասա»։
Բաղաամն ասաց Բաղակին. «Դու կանգնի՛ր քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ. գուցե Տերը դուրս գա իմ առաջ, և ինչ բան որ նա ցույց տա ինձ, կասեմ քեզ»։ Եվ նա բարձրացավ բլրագագաթը։