Բաղաամը, առավոտյան վեր կենալով, ասաց Բաղակի իշխաններին. «Գնացե՛ք ձեր երկիրը, որովհետև Տերն արգելում է ինձ, որ գնամ ձեզ հետ»։
Եվ Բաղաամը, առավոտյան վեր կենալով, ասաց Բաղակի իշխաններին. «Վերադարձե՛ք ձեր տիրոջ մոտ, որովհետև Աստված թույլ չի տալիս ինձ, որ գամ ձեզ հետ»։
Աստված ասաց Բաղաամին. «Դրանց հետ չգնաս, չանիծես այդ ժողովրդին, որովհետև նա օրհնված է»։
Մովաբի իշխանները վեր կացան, եկան Բաղակի մոտ ու ասացին. «Բաղաամը չուզեց գալ մեզ հետ»։
Բայց քո Տեր Աստվածը չուզեց լսել Բաղաամին, այլ քո Տեր Աստվածը անեծքը օրհնության վերածեց քեզ համար, որովհետև քո Տեր Աստվածը սիրեց քեզ։