ԹՎԵՐ 21:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես իսրայելացիները բնակվեցին ամորհացիների երկրում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելը բնակվեց ամորհացիների բոլոր քաղաքներում։ |
Բայց մենք նետահարեցինք նրանց. Եսեբոնը կորավ մինչև Դեբոն. Եվ ավերեցինք մինչև Նոփա, Մինչև Մեդեբա»։
Մովսեսը մարդ ուղարկեց հետախուզելու Հազերը, և գրավեցին նրա գյուղերն ու այնտեղից դուրս քշեցին ամորհացիներին։
Ձեր առաջից իշամեղուներ ուղարկեցի, որոնք նրանց, այսինքն՝ ամորհացիների երկու թագավորներին, քշեցին ձեր առջևից. ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով։